«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմից հետո, երբ մամուլում տարատեսակ լուրեր էին «արտահոսում», որ Երեւանից Ղարաբաղ գնացած տանկերի տեխնիկական վիճակը զրոյական է եղել, երբ տպագրվում էին լուրեր, որ Սեյրան Օհանյանն ու յուր տիկինը Պրահայի կենտրոնում ձեռք են բերել թանկարժեք մի շենք եւ հյուրանոց են կառուցում, իսկ Վահագնի թաղամասում` անչափ թանկարժեք, ինքնատիպ դղյակ, երկրի ղեկավարի եւ Սեյրան Օհանյանի միջեւ, ըստ «ասացողների», տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը. Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում:
Իսկ ինչու՞ գերագույն գլխավոր հրամանատարին տեղյակ չի պահվել, որ նման ընդարձակ հողատարածքով նման տուն է կառուցվում: Օհանյանը պատասխանել է` իսկ ինչպե՞ս է, որ Հովիկ Աբրահամյանը «նման» տուն է կառուցել Մոնումենտում: Պատասխանը եղել է` Հովիկ Աբրահամյանն իր տունն սկսել է կառուցել Քոչարյանի օրոք, Քոչարյանին տեղյակ է պահվել, բացի այդ, Հովիկ Աբրահամյանը բիզնեսներ ունի: Այդ խոսակցությունից հետո էր Ամարասի Արթուրն ասել, թե հողատարածքը Օհանյանի անունով չէ, նա տուն չունի, վարձով է ապրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում