▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ նման ենք մենք և Յեհովայի վկաները

Դիտարան կամ Եհովայի վկա կազմակերպության առաջնորդները վերջին 100 տարիների ընթացքում առնվազն 10 անգամ կանխատեսել են աշխարհի վերջը, իսկ իրենց հավատակիցները մեծագույն նվիրվածությամբ ամեն անգամ կուրորեն հավատացել են նմանատիպ հերյուրանքներին:
Շատերը կարող են ասել, թե ինչ կապ ունեն Եհովայի վկաները Հայաստանի ներկայիս իրավիճակի հետ: 
Պատասխանը կլինի միանշանակ, այն է՝ կապ չունեն, բայց նրանց և Հայաստանի բնակչության միջև կա մի մեծ ընդհանրություն: Եթե Եհովայի վկաների համար 100 տարվա ընթացքում 10 անգամ են կանխատեսել երկնային թագավորության հաստատում, ապա Հայաստանում 23 տարվա ընթացքում ընդդիմությունը առնվազն 5 անգամ կանխատեսել է իշխանափոխություն և ստեղծված կղանքային իրավիճակից փրկություն, իսկ մարդիկ ամեն անգամ կուրորեն հավատացել են: 
Ինչպես տեսնում եք Եհովայի վկաները այդպես էլ երկրի վրա չհաստատեցին երկնային Երուսաղեմը, իսկ Հայաստանը շարունակում է մնալ այդ նույն կղանքում:
Ինչ նման ենք մենք և Յեհովայի վկաները:

Կարպիս Փաշոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին