Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ՝ հունիսի 25-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբոր՝ Էդուարդ Սուքիասյանի 50-ամյակին նվիված ճոխ խնջույք: Խնջույքի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած աստղեր, մասնավորապես՝ Սոսո Պավլիաշվիլին, Լեոնիդ Ագուտինը, Քրիստինե Օրբակայտեն և ուրիշներ:
Նշենք, որ խնջույքից հետո Սուքիասյանի դուստրը՝ Անկան, իր սեփական արտադրության հագուստի հավաքածուից զգեստ է նվիրել Քրիստինա Օրբակայտեին:
Ստորև ներկայացնում ենք երգչուհու և Անկայի լուսանկարը: