Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ-ի և ոչ մի խմբակցություն աչքիս լույսը չի
ԲԱՅՑ
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին մեկդ հուշեք, որ Հայաստանում (գոնե իրանց ու Սերժի սրտի Սահմանադրության Հոդված 30-ով) «Կանայք և տղամարդիկ իրավահավասար են»։
Ու երբ Ռուբինյանը թիվ մեկ ամբիոնից մի քանի անգամ շեշտում ա պատգամավորի սեռը ու երիտասարդ տարիքը, հետո էլ առաջարկում ա «Հայաստան» խմբակցությանը «ավելի լավ փորձել և ավելի լավ բացատրել տիկին Մկրտչյանին, թե ինչպես է պետք պահել Ազգային ժողովում», ինչ-որ բան հուշում ա, որ նաև իրանց խմբակցության ներսում կանայք, հատկապես երիտասարդ կանայք, ուղղակի բուտաֆորիա են, ու որ իրենց խմբակցության ներսում իրենք կարողանում են «ավելի լավ փորձել և ավելի լավ բացատրել տիկին X-ին, թե ինչպես է պետք պահել Ազգային ժողովում»։
Ու ոչ մի կին պատգամավոր տեղի ունեցածին չարձագանքեց։
Հայ գիտի տաբուրետկի/պաշտոն ունենալու զորությունը ․․․
Պատգամավորներ կային, որ ժամանակին կանանց իրավունքներ էին պաշտպանում, ժողովների էին մասնակցում, ճառեր էին կարդում ․․․․
P.S.
Մի հարց էլ շատ անհանգստացրեց էս ելույթից հետո։
Եթե սենց հարաբերական "փոքր հարցում" նվազագույն քթածակություն չդրսևորվեց, բա էն ծանր բանակցություններին դուք ոնց եք մասնակցել ու մասնակցելու ??!!!»։


