1. Անխիղճ կարմիր բանակը դաժանորեն սպանում էր բարի միտումներով հյուր եկած խեղճ գերմանացիներին 1941-1945 թվականներին, իսկ հետո էլ թալանում թանգարաններում ցուցադրությունների համար ուրիշ երկրներից «փրկված» և Բեռլին տեղափոխված հարստությունները և բռնաբարում գերմանուհիներին: Պարզվեց, որ Սովետական զավթիչ բանակը ոչ մի աշխարհ էլ չի փրկել ֆաշիստներից և իրավունք չուներ այդպես դաժանորեն ընդուներ հյուրերին
2. Բոլոր թունդ «հայրենասերները» սովետի ժամանակ էլ են փախել և խուսափել ծառայությունից, հաստատ իմանալով որ 1991 թվականին մենք անկախանալու ենք ու առիթ կունենան գլուխ գովալու, նրանց որդիներն էլ այսօր են խուսափում ծառայությունից կրկին հայրենասիրական նկատառումներով, կասկած ունենալով, որ մենք դեռ բավականին անկախ չենք Ռուսաստանից և հնարավորություն կա վերամիավորման...
3.Սովետական Հայաստանը իր 7 տասնամյակի ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցել, գեղատեսիլ Էրիվանը` նախկին Էրեբունու արժանի Եվրոպական ստանդարտներով կանաչապատ մեգապոլիսը վերածվել է սովետական ճարտարապետի սահմանափակ ուղեղով նախագծված փոքրիկ գյուղաքաղաքի: Բացվել են բազմաթիվ այսպես կոչված թատրոններ, համերգի սրահներ և կինոթատրոններ և սովետի պրոպագանդայի այլ օջախներ Եվրոպական ստանդարտին համապատասխանող նախկին կոլիզեյների փոխարեն, փառք Աստծո, որ այդ սխալը ուղղվեց անկախության ձեռքբերման հետ մեկտեղ և օրինակ ազգային ամոթ հանդիսացող Ռոսիա կինոթատրոնը այսօր Եվրոպական ազատությունները բնորոշող ազատ առևտրի կենտրոն է ուր վաճառվում է բացառապես թուրքական արտադրության ապրանքներ բնորոշելու ազգերի բարեկամության Եվրոպական մոտեցումմները... Սովետական բանվորի այլանդակ արձանի պոխարեն այսօր մեկ այլ հրապարակում գեղատեսիլ շինարարական շուկա է ճարտարապետական վերձին ճիչը բնորոշող գեղատեսիլ կրպակ խանութներով, իսկ հետամնած կին Երևանը նույնիսկ աննկատելի է դարձել աշխարհահռչակ Ֆիրդուսի հարևանությամբ, մի խոսքով որինակները բազմաթիվ են:
4.Բոլոր այսպես կոչված «հայերը» ովքեր ծառայել են սովետական բանակում չեն կարող լինել հայրենասեր կամ վստահելի քաղաքացի քանզի նրանք անկախ իրենց կամքից ծառայության ընթացքում ստացած կոմունիստական պրոպագանդայի հիպնոսի արդյունքում մեկընդմիշտ ձգտելու են հետ վերադառնալ սովետական կարգերին...
5. Պետք է հանել բոլոր գյուղերում և քաղաքներում տեղադրված այսպես կոչված Հայրենիքի պաշտպանների հուշարձանները այդ թվում նաև Բաղրամյանի, Իսակովի և մնացած այսպես կոչված հերոս Կարմիր բանակայինների բացառության կարգով կարելի է Մարշալներին կամ ադմիրալներին նոր արձաններ քանդակել սակայն արդեն մեր ազգային բանակի կամ թերևս Նատոյական համազգեստով:
Շարքային Զաքարյան