▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ստացանք ՀՀ ԱԳՆ կոչվող բոմժանոցից...Արմեն Աշոտյան

Միջնորդների բացակայության պարագայում Հայաստանը ներկայացնող կապիտուլյան իշխանությունների ու Ադրբեջանի հաբռգած իշխանությունների հանդիպումներից լավ բան սպասել չի կարելի:

Ինչ ստացանք ՀՀ ԱԳՆ կոչվող բոմժանոցից, որպես Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման պրես-ռելիզ ՝ ոչինչ.

անալի, տխմար, բյուրոկրատական լեզվով գրված դիվանագիտական կլիշեների հավաքածու:

Ինչ ստացանք Ադրբեջանի ԱԳՆ-ից ՝ հերթական պնդումը, որ Արցախի հակամարտությունն իրենց համար հանգուցալուծված է և սպառնալիքը ՝ հայկական զինված ուժերը Արցախից պետք է դուրս բերվեն:

Այսօր ԱԽՔ կոչվող էակը, որը հազար երկրի շպիոնի համբավ ունի, ինքնահարցազրույց է տվել, որտեղ փորձել է հանգստացնել իրենց շեֆերին ՝ Ալիևին և Բայրամովին, որ «ձեր ջանին ղուրբան», սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի:

Ամենադաժան խոխմը ՝ «տերերը» բավարարված չեն. ոչ մի տեր չի սիրում ամբողջությամբ հեշտությամբ տրվող Նիկոլին և մնացածին

Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ «անհատական «գործնական» հանդիպումների» միջոցով սպասարկում են թշնամու շահը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին