Այս օրերին երգչուհի Եվա Ռիվասը Տավուշի մարզի Բերդ քաղաքում էր, որտեղ մասնակցում էր Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված միջոցառումներին: Երգչուհին իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար, որի միջոցով հայտնում է, որ Բերդում Հայաստանի դրոշով շրջելիս արևահարվել է: Ըստ Եվայի` նույնիսկ իր մաշկին չի կարող դիպչել:



