▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն է եղել սպանության պատճառը. Իջևանում 50-ամյա տղամարդուն սպանած երիտասարդն ինքնակամ ներկայացել է

Իջևանում 50-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատարանն այսօր վերահաստատել է, հայտնում են ՀՀ ՔԿ մամլո ծառայությունից:

Ավելի վաղ, Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին ահազանգ էր ստացվել, որ Իջևան քաղաքի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարին հարակից հանդամասում դիակ կա:

Փոխանցվում է, որ դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Իջևան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Վ. Ակինյանին հրազենային մահացու վիրավորում է հասցրել նույն քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Շահինյանը:

Նշվում է, որ վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու որոշում քննիչը կայացրել է օգոստոսի 17-ին, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ և հայտարարվել հետախուզում։

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, օգոստոսի 18-ին հետախուզվողն ինքնակամ ներկայացել է, վարույթն իրականացնող մարմինը նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը միջնորդություն ներկայացրել դատարան՝ Ա.Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը, ըստ ՔԿ հաղորդագրության, շարունակվում է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին