▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն էր պաշտոնյաներին խանգարում`ծաղիկներ դնել Մ.Մկրտչյանի հուշարձանին

asparez.am-ը գրում է. 17 միլիոնի մեջ ծաղիկների համար բաժին չկար

Հուլիսի 4-ին լրացավ տաղանդավոր արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 84-ամյակը: Գյումրիում Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրվա միջոցառումները, սովորաբար մեկնարկում են նրա  հուշարձանին ծաղիկներ դնելով:

Սոցիալական ցանցերում հանճարեղ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին հիշող տեղի պաշտոնյաներն այդպես էլ մեկ ծաղիկ չդրեցին դերասանի հուշարձանի մոտ եւ ոչ էլ այցելեցին: Մինչդեռ նույն պաշտոնյաները նույն բարձրագոչ ֆրազներով օտարերկրացի հյուրերի մոտ խոսում են Գյումրու արվեստների եւ արհեստների քաղաք լինելու մասին. տեսնես նրանք մի օր ընդունելու՞ են, որ  քաղաքի արվեստն ու արհեստը փայփայելու, խնամելու եւ պաշտպանելու կարիք ունի, եւ ոչ թե միլիոնանոց միջոցառումների: Առաջին հայացքից էլ երեւում է, որ դերասանի հուշարձանը լվացվել ու մաքրվել է ուզում:

Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման համար համայնքային բյուջեից ծախսվող 17 մլն դրամից քաղաքապետարանը, ինչպես ակնհայտ է, բաժին չի հանել հանճարեղ դերասանի ծննդյան օրվա ծաղկեպսակներ գնելու եւ  հուշարձանը լվացնելու համար, հատկապես, երբ քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը «Ասպարեզի» հետ զրույցում նշել էր, որ նախատեսվող միջոցառումը նվիրված է լինելու նաեւ Մհեր Մկրտչյանի ծննդյան 84-ամյակին:

Ինչեւէ, ժողովրդական դերասանի ծննդյան օրը հուշարձանի մոտ դրվեց ընդամենը մեկ ծաղկեփունջ, միջոցառմանը ներկա էին թանգարանի տնօրենը, աշխատակիցները, դերասանի ընկերները, դպրոցականներ, քաղաքապետարանն ուներ մեկ ներկայացուցիչ, մարզպետարանից ու քաղաքապետարանից այլ պաշտոնյաներ չկային:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին