▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո ՞ւ են բողոքարկել դիվերսանտները

 

Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատական նիստը, որը վարում էին դատավորներ Հրայր Աբրահամյանը և Կարեն Սաղյանը՝ Նորայր Գրիգորյանի նախագահությամբ:Նիստի ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ նրանք ղարաբաղաադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։«Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ Հասան Հասանովը (հանցախմբի մյուս սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ»,-դատական նիստի ժամանակ ասաց Դ. Ասկերովը՝ հավելելով, որ ինքը չի սպանել երեխային, այլ սպանել է Հ. Հասանովը: Իսկ իր կատարած տեսանկարահանումների՝ համացանցում հայտնվելու վերաբերյալ Ասկերովը դժվարացավ պատասխանել, թե ով կարող է արած լինել դա:
Իր հերթին ամբաստանյալ Գուլիևը շարունակեց պնդել, որ իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում։
Դատարանը լսելով կողմերին հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 10-ին՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:
«Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։
Artsakhpress.am

Այսօր  Ստեփանակերտում, ԼՂՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատական նիստը, որը վարում էին դատավորներ Հրայր Աբրահամյանը և Կարեն Սաղյանը՝ Նորայր Գրիգորյանի նախագահությամբ:Նիստի ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ նրանք ղարաբաղաադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։ «Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ Հասան Հասանովը (հանցախմբի մյուս սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ»,-դատական նիստի ժամանակ ասաց Դ. Ասկերովը՝ հավելելով, որ ինքը չի սպանել երեխային, այլ սպանել է Հ. Հասանովը: Իսկ իր կատարած տեսանկարահանումների՝ համացանցում հայտնվելու վերաբերյալ Ասկերովը դժվարացավ պատասխանել, թե ով կարող է արած լինել դա:

Իր հերթին ամբաստանյալ Գուլիևը շարունակեց պնդել, որ իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում։

Դատարանը լսելով կողմերին հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 10-ին՝ ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման:
«Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ։


Artsakhpress.am

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին