▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Աննա Գրիգորյանն այլևս չի վարում «Հրաշալի յոթնյակ» հաղորդումը

Life.panorama.am-ը գրում է.«ATV» հեռուստաընկերության «Հրաշալի յոթնյակ» հաղորդումը մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանի փոխարեն այսուհետ կվարի մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ավելին՝ վերջինիս մասնակցությամբ արդեն երկու հաղորդում եթեր է հեռարձակվել: Կայքը փորձեց կապ հաստատել Աննա Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչու նա այլևս չի վարում «Հրաշալի յոթնյակ» հաղորդումը. մոդելի պրոդյուսերը՝ Ինեսսա Մելիքսեթյանն այս հարցով տվեց հետեւյալ մեկնաբանությունը.

anna_grig

«Ներկա պահին Աննա Գրիգորյանը պատրաստ չէ որեւէ հայտարարություն անել, գուցե մոտակա ժամանակներում նա որոշի որեւէ կերպ պատասխան տալ այս թեմայով, գուցե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»,- նշեց պրոդյուսերը:

Առաջիկա աշխատանքների եւ նոր համագործակցությունների վերաբերյալ էլ հավելեց. «Երբ արդեն ծրագրերն ավելի հստակ լինեն, Աննան անձամբ կհայտարարի դրանց մասին, բայց, հավանաբար, դա եւս մոտ ապագայում չի լինի»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին