▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատունը մերժել Սպիտակցի Հայկոյի մուտքի արտոնագիրը, և ի՞նչ կապ ունի Դինա Ակոպովնան

Արդեն տեղեկացրել ենք, որ հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան մեղադրվում է ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախության և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն վերջինս հերքել է, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել, որ նույնիսկ այս պահին ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

Վերջերս մամուլում մի տեղեկություն հայտնվեց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք, ովքեր մասնակցել են Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Նրանց թվում են Աիդա Սարգսյանը, Սպիտակցի Հայկոն:

Asekose.am-ի հետ զրույցում Սպիտակցի Հայկոն նշեց, որ խնդիրը մեկ այլ բանից է առաջացել.

«Ես ԱՄՆ էի մեկնել տուրիստական վիզայով: Մասնակցել եմ համերգի, որի համար պետք է դիմած լինեի հատուկ վիզայի համար, սակայն  չէի դիմել: Հենց դրա պատճառով է, որ խնդիր է առաջացել: Չեմ կարծում, որ այն որևէ կապ ունի Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգին մասնակցելու հետ»:

Հիշեցնենք, որ Asekose.am-ի հետ զրույցում երգչուհի Աիդա Սարգսյանը ևս խոսել է վերոնշյալ թեմայի մասին` ասելով, որ ինքը վիզայի խնդիր չունի, ոչ մի տեսակի խախտում թույլ չի տվել ու չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին