▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աիդա Սարգսյանը` Դինա Ակոպովնայի պատճառով ԱՄՆ վիզայից զրկվելու վտանգի առջև կանգնելու մասին

«Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում: Ես ի՞նչ կապ ունեմ Դինա Ակոպովնայի հետ: Ինչ վերաբերում է վիզային, ես դրա խնդիրը չունեմ, որովհետև ես չունեմ ոչ մի տեսակի խախտում: Թե ինչ են գրել, ես չգիտեմ»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց ներկայումս ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Աիդա Սարգսյանը` անդրադառնալով այսօր մամուլում հայտնված տեղեկությանը: Ըստ շրջանառվող լուրերի` շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք` այդ թվում նաև Աիդա Սարգսյանը, ովքեր մասնակցել են Դիանա Գրիգորյանի`նույն ինքը` Դինա Ակոպովնայի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Նշենք, որ մամուլում շրջանառվում է նաև Սպիտակցի Հայկոյի անունը, ով Դինա Ակոպովնայի անվան հետ կապված աղմկահարույց գործի շրջանակներում ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:

Հիշեցնենք, որ հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան մեղադրվում է ԱՄՆ մուտքի արտոնագրի հետ կապված խարդախության և փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկատվության տարածումից հետո Դ.Ակոպովնան հերքել էր, որ կապ ունի տեղի ունեցած խարդախությունների հետ, ավելին` պնդել էր, որ այս պահին էլ ունի ԱՄՆ մուտքի գործող արտոնագիր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ վերջերս դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Դինա Ակոպովնայի անվան հետ կապված աղմկահարույց պատմությանը, գրել էր. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ տեսնես Դինաակոբովնաները գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը ....»:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին