▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը փողերը քամուն տալիս՝ միլիոններ տրամադրելով Ադրբեջանին

Երբ ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացնում է ամենամյա տնտեսական օգնություն, բան չեմ հասկանում, երբ միաժամանակ հատկացնում է ռազմական օգնություն, կրկին բան չեմ հասկանում: Չեմ հասկանում, Ադրբեջանը դրա կարիքն ունի՞, թե՞ «лишних денег не бывает», հը... Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է ԱՄՆ-ը փողերը քամուն տալիս՝ միլիոններ տրամադրելով Ադրբեջանին: Երբ օգնություն է տրամադրվում Հայաստանին, դա ընկալում եմ, բայց երբ հատկապես հավասարության նշան է դրվում նաև այդ հարցում... Չէ, բացարձակ չեմ հասկանում Ամերիկան... Հ.Գ. Նվիրվում է եկող բյուջետային տարում ՀՀ-ին և ԱՀ-ին օգնություն տրամադրելու վերաբերյալ Կոնգրեսի սկսվող քննարկումներին:
Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին