▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել. Նիկոլ Փաշինյան

Գործադիրն ընդունեց արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարաձգելու նախագիծը․ այն կուղարկվի ԱԺ-ի հաստատմանը։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմը շարունակել․ համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք, բայց պետք է արձանագրենք կարևոր ռիսկ՝ պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է՝ տնտեսական կյանքը չմեռցնելու ու սոցիալական իրավիճակն է՛լ ավելի չբարդացնելու համար։ Սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե քաղաքացիներն ամենախիստ ձևով չպահպանեն իրենց անվտանգության կանոնները»,- կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին