▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին. «ՀԺ»

«Երեկ երեկոյան ձերբակալվել ել էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարան է տեղափոխվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր մտերիմ ընկերուհին է։


73-ամյա Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը «ՀԺ» թղթակցին հայտնել է, որ Ենոքյանը ձերբակալվել է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստության կասկածանքով։ «Հորինված վարկած է, որտեղ որևէ հիմք և իրական փաստ չկա»,– մեր թղթակցին ասել է տիկին Ենոքյանի փաստաբանը։ Հարցին՝ իսկ կա՞ որևէ հիմնավորում կամ վարկած, թե ինչու պետք է Գոհարիկ Ենոքյանը նախապատրաստեր Յուվեցի Կարոյի սպանությունը, փաստաբանը պատասխանել է. «Ո՜չ»։ Ուշ երեկոյան ՁՊՎ-ամ Ենոքյանին է այցելել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով մեզ հայտնեց. որ Ենոքյանը շատ բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ։ Զոհրաբյանը չի կարծում, որ Ենոքյանին ձերբակալելը ճիշտ որոշում է և անպայման դիմելու են նրան ազատ արձակելու պահանջով։ Հատուկ քննչական ծառայությունից, որտեղ քննվում է սույն քրեական գործը, մինչև ուշ գիշեր որևէ պարզաբանում այդպես էլ չտվեցին»,– գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին