▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ և ինչպե՞ս տարիներ անց Արման Նշանյանը որոշեց ներկայացնել նոր տեսահոլովակ

Դերասան, ռեժիսոր, երգիչ Արման Նշանյանը երկար ժամանակ է, ինչ երաժշտական նորություններով հանդես չի գալիս: Երկար դադարից հետո Արմանը ներկայացրել է հայտնի՝ «Սիրեցի, յարս տարան» երգը:

/filemanager/uploads/arman_nshanyan_1111.jpg

«Զբաղվածությունս մեծ էր, հիմնական ժամանակս անցնում էր ֆիլմերի նկարահանումներով, սակայն ստեղծվեց առիթ, և հասկացա, որ ցանկանում եմ թողարկել Ավետիք Իսահակյանի խոսքերի հիման գրված հայտնի «Սիրեցի, յարս տարան» երգը: Երգն ինձ համար դարձել է հոբբի, չեմ կարող հստակ նշել, թե երբ նորից երաժշտական գործով հանդես կգամ, ուղղակի ուզում էի ներկայացնել հայտնի և գեղեցիկ երգն իմ մատուցմամբ»,-այս մասին Asekose.am-ին ասաց Արման Նշանյանը:

Արման Նշանյանի խոսքով՝ սա կոմերցիոն աշխատանք չէ.

«Սա արել եմ, որովհետև սիրտս այդպես էր ուզում, դիտումներն ինձ չեն հետաքրքրում, սակայն հույս ունեմ, որ իմ մատուցմամբ այս երգը կգտնի իր հանդիսատեսին»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին