▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է ուսանողուհին ինքնասպանություն գործել. մանկավարժական համալսարանում անորոշություն է

 

 

 

1in.am-ը գրում է. ԵՊՀՄ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը մեզ հետ զրույցում Մանկավարժական համալսարանի ուսանողուհու ինքնասպանության գործի առնչությամբ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:

Նրա խոսքով՝ հասարակության մեջ երևույթի նկատմամբ կան տարբեր մեկնաբանություններ, որոնք սուբյեկտիվ են. «Ես՝ որպես մասնագետ, նպատակահարմար եմ համարում սպասել՝ մինչև նախաքննությունը օբյեկտիվ տարբերակով ընթանա, որովհետև ոչ ոք չգիտի ճիշտը»:

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը, բուհում քննությունների հետ կապված ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի ուսանողները սթրեսի չենթարկվեն և հեշտությամբ հանձնեն քննությունները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին