▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Փաշինյանն արգելել Օնիկ Գասպարյանին «Իսկանդեր» կիրառել, ինչպես են դրանով հարվածել Շուշիին. ԳՇ պետը մանրամասներ է հայտնել

Արամ Գաբրիելյանովը հայտնում է, որ մեկ ամիս առաջ Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ. «Ամեն ինչի մասին չեմ կարող պատմել, սակայն կխոսեմ այդ բացառիկ զենքի մասին, քանի որ Նիկոլը բարձրացրեց թեման: Կասեմ բառացիորեն այն, ինչ ասել է ինձ Օնիկը:

Նա ասաց, որ պատերազմի երրորդ օրն ինքը՝ որպես ԳՇ պետ, որոշել է կիրառել Իսկանդեր՝ հարվածելով երկու ռազմավարական կետի՝ Բաքու-Ջեյհան նավթատարին ու ևս մեկ կետի: Սակայն Փաշինյանը կատեգորիկ կերպով արգելել է դա անել՝ չնայած ռուսները հասկացնել են տվել, որ դա պետք է հայերը որոշեն։

Շուշիի անկումից հետո Գասպարյանը ևս մեկ անգամ թույլատվություն է խնդրել երկու հարված հասցնելու համար այն խմբերին, որոնք կուտակված են եղել Շուշիի մոտ: Սակայն Փաշինյանը կրկին արգելել է դա անել՝ հայտարարելով, որ միջազգային հանրությունը կանիծի Հայաստանին, եթե մենք միանգամից թշնամու մի քանի հազար զինվոր ոչնչացնենք:

Միակ դեպքը, երբ թույլ են տվել Գասպարյանին «իսկանդեր» կիրառել, դա եղել է այն ժամանակ, երբ հարված է հասցվել արդեն Շուշիի ներսում, որից հետո հնարավոր է եղել քաղաք մտցնել մի քանի տանկ: Երկու օր անց Գասպարյանը ստացել է Շուշին թողնելու ու նահանջելու հրամանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին