▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ էին ոստիկանները բերման ենթարկում երիտասարդ աղջկան. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Ոստիկանները Հյուսիսային պողոտայից երիտասարդ աղջկան բերման են ենթարկել՝ ոստիկանների պահանջը չկատարելու, անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու համար։ Ոստիկանությունն այդ մասին տեսանյութ է հրապարակել։

«20 հազար դրամի տուգանք ինձ չեք գրելու»,- ասաց աղջիկը։

Ոստիկանը հարցրեց, թե ինչո՞ւ է ինքը գնում, իրեն ասե՞լ են, որ գնա, երիտասարդ աղջիկը պատասխանեց. «Ես պատրաստվում եմ գնալ, որովհետեւ օրենքն արհամարհած ունեմ»։

Ոստիկանը խնդրեց ներկայացնել անձն հաստատող փաստաթուղթ, նա ասաց՝ չունի անձնագիր։

Այդ զրույցից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին