▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ավելի քան կես միլիարդ դոլար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերակառուցման և վերազինման համար

Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել. Փաշինյան

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել

Հիմար էշ․․․Երգիչ Մհերի գրառումը զարմացրել ու զայրացրել է ֆեյսբուքյան օգտատերերին

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի...Արմեն Սարգսյան

Պետրոս Ղազարյանը խորհուրդ է տվել Սոլովյովին հեռանալ «Россия1» -ից

Կինը, ում փոխարեն թաղել են տատիկին, չի մահացել

Այս դրվագը ավելի լավ պատկերացում է տալիս, թե ինչ կարծիքի են մարդիկ առողջապահական ծառայության. . .

Վաղ առավոտից խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար»-ում»․ Ամրամ Մակինյան

Երկար տարիների ձեր ներդրումը գնահատվում է ժողովրդի հարգանքով. Արմեն Սարգսյանը պարգևներ է հանձնել

Ոստիկանները եթերում դիմակ չկրելու համար «Արմնյուզ»–ում էին․ վարչական վարույթ է հարուցվել

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից. Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ

Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված. . .

ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը ՍԴ արգելվել է վերջինիս լիազորությունների դադարեցման. . .

Միջադեպ՝ Սահմանադրական դատարանի մոտ

Գույքահարկի և հարկման նոր բազայի աստիճանական փոփոխություններ

Ինչ պատճառներով են ոստիկանները տուգանել բնակիչներին Նոր Նորքում

Գույքահարկի թեման հասարակական ճնշման ազդեցության տակ պետք է վերանայվի․ Հրանտ Թոխատյան

Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան

Արարատ Միրզոյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Մահացել է ևս 10 անձ, վարակվածների թիվն աճել է 662-ով` հասնելով 27320-ի

Գիշերվա կեսին, դատարկ Բաղրամյան փողոցում, ինձ տուգանում են ` դիմակը մի պահ իջեցնելու համար․․․

Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան․․․ Երևանի ավագանու անդամ

Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել

Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք է տալու. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

Բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան

Ձեր փոխարեն ես ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից. Նաիրա Զոհրաբյանի. . .

Մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողը մայրապետ է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն. . .

Լավ կլինի՝ վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

ԱԱԾ-ն Գյումրիում սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու. . .

Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված. . .

Անհեթեթ ու նողկալի․ Ովքե՞ր են  ապականել/ում հայ-ռուսական հարաբերությունները և ի՞նչ պետք է անել

Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով

Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին

Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում՝ իբր տրանսպորտը 150 դրամ է դառնում

Որ Թորոսյանին դատելու են շատ ծանր հոդվածներով, չեմ կասկածում...Բժիշկ Արմեն Գրիգորյան

Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին. Ասողիկ աբեղա Կարապետյան

Համացանցում նկար և լուրեր են շրջանառվում քաղաքային տրանսպորտի թանկացման վերաբերյալ. Անի Խաչատրյան

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել որպես պաշտոնից կուրացած և հղփացած, հիրավի ինձ չեն ճանաչում

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ

Պատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո. Հայկ Մանասյան

«Պրոտիվ» մտնող այս մեքենան սպասարկելիս է եղել փոխվարչապետերից մեկին

Հույս ունեմ՝ հուլիսի 1-ը կարևոր հանգրվան կդառնա ժողովրդագրական իրավիճակը փոխելու ճանապարհին. Փաշինյան

Գյումրեցի տատիկի դին գտնվեց. նրան հուղարկավորել էին. Նաիրա Զոհրաբյան

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սպասում է իր առաջնեկին

ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահին

Դագաղն ինքս եմ փոսն իջեցրել,ուրիշ ձեռք չկար. Արմեն Մարտիրոսյանը՝ Covid-ից մահացած հոր մասին

Ինչո՞ւ են բնակարանների գները բարձրանում Երևանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձիթողի իրավիճակ` անշարժ գույքի շուկայում: Բնակարանների գները Հայաստանում արհեստական բարձրացնում են, այնինչ նույնիսկ մեկ ամսվա դիտարկումը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գործարքները նվազել են, այսինքն` մեծ թվով վաճառքի բնակարաններ կան, բայց գնորդներ չկան:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսին անշարժ գույքի 15 հազար 507 գործարք է կատարվել, մինչդեռ հուլիսին դրանք 16 հազար 73-ն են եղել: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում գործարքների քանակը պակասել է 566-ով: Երկրում, սակայն, բնակարանների գները օր-օրի կտրուկ բարձրանում են:

Օրինակ, Երեւանի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրի գինը օգոստոսին արժեցել է 612 հազար դրամ, հուլիսին մայրաքաղաքի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 605 հազար դրամով: Համաձայնեք, որ խիստ կասկածելի ու ուշադրության արժանի է, որ մեկ ամսում բնակարանի մեկ քմ-ի գինը 7000 դրամով բարձրացել է: Պահանջարկ-առաջարկ տնտեսագիտական հայտնի կանոնը պարզապես չի գործում: Ինչո՞ւ, ո՞վ է այս շուկան տանում լճացման` արհեստական գներ «կրակելով» ու գործարքները զրոյացնելով: Ինչպե՞ս է վերահսկվում այս շարժը:

Վարչապետ Փաշինյանը վերջերս հորդորում էր ամերիկահայերին` հայրենիք ընդմիշտ չտեղափոխվելու դեպքում գոնե տուն գնեն Հայաստանում, տուն ունենան հայրենիքում: Ուշագրավ է, որ անգամ այս հայտարարությունից հետո գների կայուն աճը շարունակվում է։ Սաբոտա՞ժ է…

Հայտնի է` բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր- վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները: Այլ կերպ ասած` բրոքերներն են տնօրինում մարդկանց գույքը եւ որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն: Եթե այս տարվա հուլիսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 305 հազար դրամով, մեկ ամիս անց` օգոստոսին, այն 309 հազար 500 դրամ է դարձել:

Իսկ, ահա, անցած տարվա օգոստոսին այս վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ն կազմել է 279 հազար 200 դրամ: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 30 հազար 300 դրամ թանկացում է եղել: Արձանագրենք, որ թանկացումն արձանագրվել է Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Գների բարձրացման կորի ու գործարքների անկման պատկերի նկարագիրը գրեթե նույնն է նաեւ մարզերում: Եվ հարց է առաջանում` մինչեւ ուր է գնալու այս բարձիթողի վիճակը, որտեղ է սահմանագիծը: Ո՞վ է ի վերջո բրոքերների թիկունքից նրանց շնորհում այդ «մենաշնորհը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին