▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու են Երևանում զբոսնող սիրիահայերը, պարսկահայերը մեծամասամբ խոսում են արաբերեն ու պարսկերեն

Չէ, Հյուսիսային պողոտայում էլ լավ բաներ կա…
Հիմա կասեք արջը յոթ երգ գիտեր, յոթն էլ մեղրի մասին էր…Էս մարդն էլ միայն Հյուսիսային պողոտայի մասին է գրում…
 

Բայց իրոք, լավ բաներ էլ կա:

Օրինակ տեսա իմ ՖԲ-յան լավ բարեկամ Ալեն Սիմոնյանին, տեսա այլ ծանոթների, իմ նախկին աշխատակիցներից շատերին, գեղեցկատես, ժպտերես, ճաշակով հագնված աղջիկների:

Տեսա մի գեղեցիկ աղջնակի, սեւ շլյապայով, կիթառ նվագելիս, որը հաճելի, գեղեցիկ ձայնով երգում էր: Իոնիկա նվագող կնոջը, որը մշտապես, արդեն քանի տարի այնտեղ նվագում է ու կարծես սկսել է նվագել առանց ֆալշի…
Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ գրել:

Ինչն է մտահոգող, որ զբոսնող սիրիահայերը, պարսկահայերը մեծամասամբ խոսում են արաբերեն ու պարսկերեն: Ես ուրախությամբ եւ հաճույքով եմ լսում մեր բարբառները`Շիրակի, Տավուշի, Լոռվա, Սյունիքի, Արցախի…

Ու շատ հաճելի է, որ մարդիկ անկաշկանդ խոսում են իրենց բարբառներով:

Անձամբ ինձ դուր է գալիս դա, հատկապես շատ եմ սիրում մեր արեւմտահայերենը, շատ հաճույքով եմ լսում…
Չեմ հասկանում պատճառը որն է?...

Այդ դեպքում ինչու արաբերեն, պարսկերեն…

 

Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին