«Եթե ձեր աշխատանքներն այդքան հաջող են և մեծ ծավալով բարեփոխումներ են իրականացվում, որպեսզի դպրոցասահակները որակյալ կրթություն ստանան, ինչո՞վ կբացատրեք այն հանգամանքը, որ վարչապետի և կրթության նախարարի դպրոցահասակ երեխաները նախընտրում են կրթություն ստանալ ոչ թե Հայաստանի, այլ արտերկրի ուսումնական հաստատություններում,- երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին՝ հետաքրքրվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը: Փոխնախարարը նշեց, որ թե՛ նախնական ու միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատանքներ են իրականացվում, որպեսզի կրթության որակի փոփոխություն լինի։ «Իսկ թե մեր երիտասարդներն ինչպիսի ընտրություն են կատարում՝ որ ուսումնական հաստատությունում կամ որ երկրում սովորել, յուրաքանչյուրն անհատ ինքն է ընտրում»,- ասաց Սվաջյանը։ |
«Ինչո՞ւ են ԿԳՄՍ նախարարի ու Փաշինյանի երեխաները նախընտրում արտերկրում սովորել»․ Էդգար Ղազարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet