▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր Փաշինյանը գիշերով ՔՊ նիստ հրավիրել. մանրամասներ փակ հանդիպումից

Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստը, որն անցկացվում էր կառավարական առանձնատանը, որն էլ մեծ թվով ոստիկաններ էին հսկում:

armLur.am-ն է գրում ու նշում, որ մինչ տարատեսակ լուրեր էին շրջանառվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ,  կայքը տեղեկացել է, որ իրականում նիստի ժամանակ նման հարց չի էլ քննարկվել:

Կայքի տեղեկություններով, հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը, որոշում է կայացվել կենտրոնացնել ուժերն այդ ուղղությամբ: Այսինքն, ամբողջ քննարկումը նվիրված է եղել այդ թեմային եւ հրաժարականի մասին ոչ մի բառ չի էլ խոսվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ-ն հաղորդել էր, որ  դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Այդ հատվածում թշնամին օգտագործել է հրետանի եւ հայկական կողմն ունի վեց վիրավոր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին