▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ գրանտակերները մի թթու խոսք չեն ասում ԱՄՆ-ին՝ այսօրվա այս վիճակի համար

Հարգելիներս, որքան էլ մենք քննադատենք ու հայհոյենք մեր կառավարրությանը, մեր Կենտրոնական բանկին, Ռուսաստանին և այլ կողմերի, որոնց ընդունված է քննադատել ու հաայհոյել՝ դրամի փոխարժեքի այս անկման հաամար, բայց եկեք չմառանանք, թե որոնք են այս վիճակի իրական սկզբնապտճառները։ Մեր տնտեսությունը հսկայական կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից ու եթե Ռուսաստանում ռուբլին տապալվում է, չի կարող դրամը հզորանալ։ Հիմա անցնենք առաջ. մի՞թե ռուբլին ինքն իրեն տապալվեց, իսկ ռուսական տնտեսությունն այս վիճակում ինքնաբերաբար հայտնվեց։ Իհարկե ոչ։ Դրա հիմնական պատճառը սանկցիաներն ու տնտեսական այն պատերազմն է, որ սանձարձակել է Արևմուտքը՝ ընդդեմ Ռուսաստանի։

Հիմա վերադառնանք մեր հավերին։ Ինձ հետաքրքրի է, թե ինչու նույն այն անհատները ու ուժերը, ովքեր օրնիբուն քննադատում են Ռուսաստանի ցանկացած քայլ, որ վնասել, կամ չի բխել Հայաստանի շահերից, թուր ու թվանքը ցած չեն դնում, ապացուցելու, որ մեր վիճակի ցանկցած վատ փոփոխության համար ռուսները պետք է պատասխան տան, այսսօր մի բերան չեն ասում, բա լավ, այ սիրելի Միացյալ Նահանգներ, ռուսները էդքան վատն տն, դուք այդքան լավն եք, բա ինչի՞ եք այնպես անում, որ ձեր տուրուդմփոցից նաև փոքրներն են տուժում։ Հիմա կրա՞կն ենք ընկել, որ մեր Հայաստանը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է։ Ձեր պատճառով, ռուսններից ոչ պակաս հայերս ենք տուժում։ Բա տենց ո՞ցն կլինի։

Չեն ասում։ Չեն ասում, որովհետև այդ ասողների մեծ մասը թքած ունի Հայաստանի վրա էլ, մեր վիճակի վրա էլ։ Չեն ասում, որովեհտև իիրենց գալի մասի համար ռուսատյացությունըդարձել է կյանքի նպատակ ու ճար ունենային, դինոզավրների վերանալն էլ ռուսական գործոնով կբացատրեին։ Ու վերջապեռս, չեն ասում, որովհետև դրանց զգալի մասի բարեկեցությունը հիմնված է արևմմտյան գրանտերի վրա, որոնք ի դեպ արտարժույթով են ու թեև նրանց հոնորորները դրամով կարողեն տրվել, բայց գրանտակերի աշխատավարձը հաշվարկվում է արտարժույթի փոխարժեքին համարժեքդրամով։ Դրա համար էլ, իրենք օգտակարը համատեղում են պատվերի հետ։ Իրենց էլ հո ձեռք է տալիս, որ իրենց ամսեկան միքանի հարյուրկամ հազար դոլար կազմող թուլափայը ավելի շատ դրամի կոնվերտացման հնարավորություն ունենա։

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին