«Ինչո՞ւ իշխանությունը պատշաճ արձագանք չի տալիս Միքայել Մինասյանի հայտարարություններին․ խուսափո՞ւմ եք»,- ԱԺ ճեպազրույցների ժամին դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ հարց հնչեցրին լրագրողները։
«Դուք խոսում եք վիդեոների մասին, որոնք նկարահանել է Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսան, ահա այն ամենը, ինչ ունեմ ասելու։ Ոչ մի տարօրինակ բան չկա։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանք, ովքեր անցնում են քրգործերով, չպիտի գովեն այս իշխանությանը»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։