▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Փաշինյանի և Լավրովի հանդիպման ժամանակ տեղադրված չէ ՌԴ դրոշը

Փաստերի ստուգման հարթակը գրում է. «Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ տեղադրված չէ ՌԴ դրոշը:


Նշենք, որ առաջին անգամը չէ, որ ՀՀ ղեկավարների և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հանդիպումների ժամանակ բացակայում է ՌԴ դրոշը։

«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանեց, որ ըստ պետական արարողակարգի, վարչապետի՝ Հայաստանում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ այլ երկրի դրոշը տեղադրվում է հավասար պաշտոն զբաղեցնող անձանց հետ հանդիպման դեպքում (վարչապետ, նախագահ)։ Իսկ նախարարների դեպքում դրոշ չի տեղադրվում»:

Հավելենք, որ այս առիթով ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգե՜լի ինքնիշխաններ, եթե ձեզ թվում է ես չգիտեմ ինչ կամ ինչպես եմ գրել՝ հիասթափեցնեմ։ Երբ ասում եմ՝ ո՞րտեղ է ՌԴ դրոշը, ելնում եմ արարողակարգի արած սխալից, որ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ դրոշը տարել են ու դրել են հպարտ հող հանձնողի ետեւում։ Եթե այդքանը արել էին , ապա որպես սխալ շարունակեիք ու Լավրովի հետեւում դնեիք իրենցը։ Դրոշը պետք է լիներ մեջտեղում։ Տարրական հարգանք է։ Նախկին նկարները դե հիմա էլի նայեք»։

Հիմա առարկայական։ Ինքնիշխան հպարտնե՜ր երեկվանից հետո, երբ ՌԴ նախագահը քննարկում է Արցախի ջեռուցման ու այլ ենթակառուցվածքների հարցեր, դուք դեռ ձեզ հպարտ ու ինքնիշխան ե՞ք համարում։ Հա՞:

Դե հիմա այս փաստից հետո կրկին դիտարկեք Զախարովայի գրառումը ու արարողակարգի սխալը։ Հասկացա՞ք։ Դե ապրեք։ Հուսամ հասկացանք իրար։

Ոնց որ քիչ առաջ ընկերներից մեկն ասեց՝ ավելի կարեւոր հարցեր կան։ Իհարկե։ Դավաճանի հեռացում»։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ են խոսել Սերգեյ Լավրովն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույցում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին