▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Պուտինը չի պատասխանում Էրդողանի զանգերին

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ճեպազրույցում հայտնել է, որ Թուրքիայի նախագահն անցյալ շաբաթվա ընթացքում երկու անգամ է զանգահարել Վլադիմիր Պուտինին:

Ուշակովի խոսքով` Պուտինը հեռախոսազանգերին չի պատասխանում, քանի որ չի տեսնում ներողություն խնդրելու Թուրքիայի պատրաստակամությունը: Այս մասին  տեղեկացնում է РБК-ն`

«Մենք չենք տեսնում թուրքական կողմի` ներողություն խնդրելու պատրաստակամությունը», - այսպես է Ուշակովը մեկնաբանել Էրդողանի զանգերին չպատասխանելու Պուտինի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24 տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է  է, որ դեպքից հետո ինքը զանգահարել  է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն վերջինս չի պատասխանել նրան և մինչև այսօր չի զանգահարել իրեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին