▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Քոչարյանը շրջանցեց Սերժ Սարգսյանին եւ թիրախ ընտրեց Տիգրան Սարգսյանին. galatv.am

galatv.am-ը հարցազրույց ունի Նախախորհրդարանի անդամ, Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ, ով անդրադառնում է անցած տարեվերջին Ռոբերը  Քոչարյանի աղմկահարույց  հարցազրույցին, որը  տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Մեկ հատված հարցազրույցից.

-Ինչ մեսիջներ էր պարունակում Ռ. Քոչարյանի հարցազրույցը: Նա արդյո՞ք ակնարկում է իր վերադարձի մասին: Ինչպես եւ ում միջոցով է հնարավոր Ռ. Քոչարյանի վերադարձը: Ենթադրվում է, որ հանուն մեծ քաղաքականության Սերժ Սարգսյանը պատրաստվում է «զոհաբերել» Տիգրան Սարգսյանին:

-Այս ամենը պետք է դիտարկել 2013 թ. նախագահական չընտրություններից հետո առաջացած իրավիճակի համատեքստում, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը և այլևս չի կարող երրորդ անգամ տիրանալ այդ պաշտոնին, ուստի առաջացավ հետնորդի հարց: Եվ հիմա հետնորդին որոշելու պայքար է ընթանում:

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հայաստանյան կառավարման համակարգը ձևով բրգային-խանական է, որը գաղութատերերի որոշած հարցերում և նրանց թույլատրած սահմաններում միանձնյա կերպով կառավարում է բուրգի գլխավորը` խանը: Միևնույն ժամանակ արտաքին կառավարման մասնաբաժնի կտրուկ ավելացման ներկայիս պայմաններում խանի ինքնուրույնությունը և մանևրելու կարողությունը համապատասխանաբար նվազում են, իսկ դրա սահմանները` սեղմվում: Ներկայումս արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ խանն արդեն չի կարող առանց օտար տերերի կամքը հարցնելու միանձնյա կերպով որոշել վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին փոխարինելու հարցը: Առավել ևս, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հետնորդի շատ հավանական թեկնածու է: Նրան փոխարինելու համար խանն այլևս պետք է համոզի օտար կառավարիչներին, որ այդ պաշտոնում մեկ ուրիշ անձն ավելի նպատակահարմար կարող է լինել: Այս խնդիրը խանի համար գնալով ավելի է դժվարանալու, քանի որ արտաքին կառավարման մասնաբաժնի ավելացման հետևանքով խարխլվող բուրգում առաջացող ներքին հակասությունները ձեռնտու են օտար տերերին, որոնք դրանք օգտագործում են որպես լծակ` խանին լրացուցիչ կերպով ճնշելու և նրանից երկրի ինքնիշխանության ու հարստության նորանոր չափաբաժիններ կորզելու նպատակով:

Նման պայմաններում Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանին համարելով վտանգավոր մրցակից, բավականին երկար ժամանակ է, ինչ ուզում է ազատվել նրանից: Սակայն վերջինս հիմնականում արտաքին կառավարման ռեսուրսի հաշվին դեռևս մնում է իր դիրքում: Այսպիսի իրավիճակում միանգամայն սպասելի էր, որ Քոչարյանի նման իշխանատենչ մարդը կարող էր հայտ ներկայացնել:

...Սակայն օտար կառավարիչների նկատմամբ ստրկամիտ հնազանդության պայմաններում գրեթե բացառվում է, որ նման հայտը լինի բացառապես այն ներկայացնողի կամքով: Այդ պատճառով էր նաև, որ Տիգրան Սարգսյանը որոշակիորեն մտահոգվեց ու նպատակահարմար համարեց արձագանքել: Ուստի ամենահավանական տարբերակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսել է թեև իր նկրտումներին համահունչ, սակայն արտաքին ուժի համաձայնության պայմաններում: Շատ հավանական է, որ այն համաձայնեցված է նաև Սերժ Սարգսյանի հետ: Այս հանգամանքներն, անշուշտ, դեռևս ինքնին չեն նշանակում, որ ենթադրվող արտաքին ուժը կամ Սերժ Սարգսյանը ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Պարզապես նրանցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում....

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին