▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Սերժ Սարգսյանը կոչով չի դիմել ժողովրդին. պարզաբանում է Էդուարդ Շարմազանովը

«Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին։ Մարդ, որը հայրենիքին ծառայել է եւ այժմ, եւ արցախյան պատերազմի ժամանակ»,- այսօր կայացած ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողներին ասել է Շարմազանովը՝ ցավակցելով Արթուր Վանոյանի ընտանիքին։

Ըստ ՀՀԿ խոսնակի, այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է։ «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը։  Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր եւ կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ»,- նշել է Շարմազանովը եւ հավելել. «Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի եւ մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։  Հայաստանում մենք թշնամիներ չունենք»։

Հարցին, թե ինչու նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, եւ ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։

ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման կողմնակից է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՊՊԾ գնդի գրավման փաստը։

«Տեղի է ունեցել ողբերգություն, մենք կորցրել ենք մեր ժողովրդի պաշտպաններից մեկին։ Մարդ, որը հայրենիքին ծառայել է եւ այժմ, եւ արցախյան պատերազմի ժամանակ»,- նշել է Շարմազանովը՝ ցավակցելով Արթուր Վանոյանի ընտանիքին։ Ըստ ՀՀԿ խոսնակի, այսօր թիվ մեկ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորումն է։ «Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը։  Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր եւ կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ»,- նշել է Շարմազանովը եւ հավելել. «Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի եւ մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։  Հայաստանում մենք թշնամիներ չունենք»։

Հարցին, թե ինչու նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, իսկ իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, Շարմազանովն ասել է. «Պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, եւ ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին