▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Incourt Corporate Cup մրցաշարը կանցկացվի ամեն տարի

Incourt թենիսի ակումբը մշակել է Հայաստանում թենիսի զարգացման ծրագիր, որի նպատակն է բարձրացնել վերջինիս ճանաչելիությունը:

Այս ծրագրի շրջանակներում, օրերս, Երևանի Incourt թենիս ակումբում կայացավ Corporate Cup մրցաշարը։ Այն կազմակերպվել էր Incourt-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի կողմից։ Մրցաշարին մասնակցում էին PicsArt ընկերությունը, «Կամուրջ» վարկային կազմակերպությունը, Dexatel ընկերությունը և Armsport.am կայքը։ PicsArt-ը և Armsport-ը մրցաշարին ներկայացել էին երկու տարբեր թիմերով։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց PicsArt 1 թիմը։ Բոլոր հինգ խաղերում նրանք կարողացան առավելության հասնել մրցակիցների նկատմամբ և արժանիորեն զբաղեցրին առաջին հորիզոնականը։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։

Մրցաշարի բոլոր մասնակիցներին Incourt թենիսի ակումբը մասնակցության հավաստագրեր շնորհեց։

Կազմակերպիչներն հավաստեցին, որ Incourt Corporate Cup մրցաշարը կանցկացվի ամեն տարի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին