▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞վ եք զբաղված, ոստիկանության համազգեստ փոխելո՞վ․ Տիգրան Աբրահամյան

«Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։

http://asekose.am/filemanager/uploads/2020/06/week-2/vahe_ghazaryan.jpeg


Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։


Միաժամանակ նշել էի, որ գրությանս ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնեն նաև ինձ։
Գրությունիցս 23 օր է անցել՝ ոչ միայն խախտվել է պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլ ինձ դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին՝ պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։


Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։
Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկաններ ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին