ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Երևանում շարունակելու:
Հակոբյանը նշեց, որ որդու Հայաստանը գալը կապ չունի ինչ-որ իրավիճակի հետ.
«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնայի Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել: Իմ որդին ծառայում է մյուս զինվորների նման: Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից»:
Հարցին, թե Երևանում եղած ընթացքում եղել են արդյո՞ք օրեր, որ Աշոտ Փաշինյանը եղել է տանը, ոչ թե զորամասում, Հակոբյանն ասաց, որ վերջինս ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր եղել է տանը: