▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է Հռիփսիմեն նմանակում Սիրուշոյին, իսկ Ավետ Բարսեղյանը «ձեռք առնում» Հռիփսիմե-Մարտին զույգին


Գաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսում մեծ տարածում ունի միմյանց կրկնօրինակելը: Մեր արտիստները,   սակայն, երբեք այդ մասին չեն խոստովանում և  ավելին` մեծ զարմանք են ապրում, եթե նույնիսկ նմանությունն ակնհայտ է:  Զարմանալին այն է, որ վերջիններս գիտակցում են, և արդեն իսկ փորձը բազմիցս ցույց է տվել, որ լրագրողների ու  բլոգերների աչքից չի վրիպում, որ այս կամ այն արտիստը կրկնօրինակում է մյուսին, բայց միևնույն ժամանակ, շարունակում են կորցնել իրենց կերպարը՝ վերցնելով ուրիշինը:

Երեկ՝ փետրվարի 14-ին, Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը ներկայացրին իրենց  «Սրտիկ» երգն ու տվյալ երգի համար պատրաստած լուսանկարը:  Լուսանկարը տեսնելիս տպավորություն էր, որ Սիրուշոն է զուգերգով հանդես եկել Մարտին Մկրտչյանի հետ: Այո, Սիրուշոն))), քանի որ Հռիփսիմեն ակնհայտորեն «վերցրել է» Սիրուշոյի սանրվածքն ու նմանվել նրան: Իհարկե, գովելի է, որ Հռիփսիմեն փորձում է կատարելագործվել,  սակայն միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ավելի գեղեցիկ է, երբ ստեղծում ես քո ոճն ու կերպարը:

Ստորև ներկայացնում եմ նրանց՝ միմյանց ակնհայտ նման լուսանկարները:

Հ.Գ. Չեմ կարող չանդրադառնալ նաև «Սրտիկ» երգին, որը քյառթու լինելու վառ դրսևորում է:  Տպավորություն է, որ խոսքերի համահեղինակ՝  Ավետ Բարսեղյանը, «ձեռք է առել» արտիստներին՝ գրելով «ՈՒՏԵՄ ԵՍ ՔՈ ԷՆ ՍՐՏԻԿԸ»: Չեմ կարող չնշել նաև, որ համացանցային օգտատերերը երգի բառերը նմանեցնում են Դիանա Գրիգորյանի գրած սցենարին)))


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին