▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս և ովքե՞ր Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Ստրասբուրգում

Կեսգիշերին մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին։

Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել են  ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Աշխատանքային այցի ընթացքում վարչապետն ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

 

 

 

Նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

 

 

 

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին