Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան պարբերաբար իր հրապարակումների միջոցով ցույց է տալիս, թե որքան երջանիկ ու ներդաշնակ է իր ընտանիքում։ Սիլվին յուրացրել է հնդկական մշակույթը, մեծ սիրով մասնակցում է նրանց տոներին։
Սիլվիի հերթական հրապարակումը ևս այդպիսին էր։ Հնդկական տոներից մեկի ընթացքում դերասանուհին պարում էր ամուսնու հարազատների ու ընկերների հետ, ինչպես նաև՝ հայերեն հուզիչ երգ էր կատարում։
Նշենք, որ տարիներ առաջ խոսելով ազգությամբ հնդիկի հետ ամուսնության դժվարությունների մասին, ասել էր.
«Երևի՝ նրանց ուտեստները պատրաստելը։ Շատ եմ ասել, որ ինքս շատ քիչ բան եմ ուտում նրանց խոհանոցից: Հիմա ամուսնուս համար սկսել եմ մեր հայկական ուտեստներից էլ պատրաստել՝ որոշ աղցաններ: Նաեւ փքաբլիթներ եմ պատրաստում: Քիչ-քիչ սովորեցնում եմ մեր համերին: Տոլմա դեռ չեմ պատրաստել, որովհետեւ նրանք տավարի միս չեն ուտում, բայց մի օր հավի մսով կպատրաստեմ»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝