▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են վարժական հավաքների մեկնողները մարելու վարկերը, եթե ավելի քիչ վարձատրվեն. մեկնաբանում է ՊՆ ներկայացուցիչը

ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությա պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին զորակոչվող պահեստազորայինները մարելու իրենց վարկային պարտավորությունները, եթե, որպես զինծառայող, շատ ավելի քիչ վարձատրվեն այդ ընթացքում՝ ելնելով իրենց կոչումից, քան նրանց ամսական եկամուտն է:

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ օրենքով այդ խնդիրը կարգավորված չէ, իսկ Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է լինելու ըստ զինվորական կոչումների տրվելիք աշխատավարձերի համար:

«Հարցը մենք կքննարկենք, կզեկուցենք վերադաս հրամանատարությանը, կփորձենք դիմել կառավարությանը՝ խնդրի լուծման ուղիներ մշակելու նպատակով»,- նշել է Ավթանդիլյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին