▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպե՞ս կարելի է պետական միջոցառման ու մասնավոր համերգի միջև համեմատության եզրեր տանել»

ՀԱԿ վարչության անդամ Գուրգեն Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ախր ինչպե՞ս կարելի է պետական միջոցառման ու մասնավոր համերգի միջև համեմատության եզրեր տանել:

Ես որպրես անհատ կարող եմ մասնակցել ցանկացած տեսակի միջոցառման ու կազմակերպել ցանկացած տեսակի միջոցառում, բայց պետությունը պարտավոր է ցանկացած միջոցառում կազմակերպել ըստ երկրում տիրող իրավիճակի ու տրամաբանության:
Խավարամտությունը վերջնականապես կործանելու է այս պետությունը»:

Նշենք, որ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Սեպտեմբերի 21-ի միջոցառումից դժգոհող, բայց Բաստայի համերգին զվարճացող ձեր տեսակն ավելի քան զարմանալի է։
Ու սա այն դեպքում, երբ կառավարության ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մի քանի անգամ արդեն հայտարարվել Է, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումը նվիրված է բացառապես ՀՀ անկախության 30-ամյակին ու մեր նահատակների հիշատակին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին