▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին

Հասարակական ակտիվիստ Շահեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել իր հոր՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հարսանիքից եւ մակագրել․

«Թե ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին»։

Տեսանյութից երեւում է, որ Շանթ Հարությունյանն առաջարկում է Վանո Սիրադեղյանին  տեղափոխվել Վազգեն Սարգսյանի սեղանի մոտ, ինչն էլ Սիրադեղյանն անում է։

Հարսանիքը տեղի  է ունեցել 20․12․1997-ին՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 1,5 ամիս առաջ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին