Սերժ Սարգսյանն օրերս այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն՝ ողջունելով վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այդ կառույցի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթելով հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Փորփեք ներգրավել ոչ միայն երիտասարդների, այլ նաև փորձ ունեցող մարդկանց, բայց մարդկանց, ովքեր հոգնած չեն, աշխատեք միշտ եռանդ ունենալ, այստեղ առանց եռանդի, կամ ինչպես վարչապետն է ասում՝ առանց դրայվի, դժվար է աշխատել»,-խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանը: