▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում.Մասնագետի կանխատեսումը

 

«Հայաստանում առաջիկա ձմեռը լինելու է տաք»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
 
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա ձմռան ընթացքում դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ ավելացնելով, որ միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով պայմանավորված ձմեռը կլինի ձնառատ:
 
Խոսելով դեկտեբերին սպասվող օդի առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանի մասին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակը կլինի տաք, իսկ երկրորդին՝ հատկապես գիշերվա ժամերին համեմատաբար ցուրտ:
«Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանում, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +8+10 ջերմաստիճան: Երկրորդ տասնօրյակում, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ կլինի ջերմաստիճանի անկում՝ գիշերը -12-15 աստիճան: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի մինչեւ +3+5 ջերմաստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում -18-23 աստիճան ցուրտ: Լոռիում կլինի +5+10 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի մինչեւ -15-20 աստիճան: Տավուշում սպասվում է +7+12 ջերմաստիճան տաքություն, գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում -10-15 աստիճան: Սյունիքում ցերեկը՝ +10+15, գիշերը՝ 7-12 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
 
Գագիկ Սուրենյանը նշեց, որ այս պահին Հայաստանում ձյունածածկի առավելագույն բարձրությունը գրանցվել է Քաջարանում:
 
«Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը գրանցվել է Քաջարանում 28 սմ, Վարդենիսում, Հրազդանում եւ Սեւանում 30սմ, մյուս լեռնային շրջաններում 15-20 սմ է: Ձյան ծածկը բացակայում է միայն Սյունիքի մարզում եւ մայրաքաղաքում»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

«Հայաստանում առաջիկա ձմեռը տաք է լինելու: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա ձմռան ընթացքում դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով բարձր է լինելու»,-այս մասին այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ ձմեռը կլինի ձնառատ՝ պայմանավորված միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով: 

Խոսելով դեկտեբերին սպասվող օդի առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանի մասին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում եղանակը կլինի տաք, իսկ երկրորդին՝ հատկապես գիշերվա ժամերին համեմատաբար ցուրտ:

«Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Երևանում, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ +8+10 ջերմաստիճան: Երկրորդ տասնօրյակում, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ կլինի ջերմաստիճանի անկում՝ գիշերը -12-15 աստիճան: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի մինչեւ +3+5 ջերմաստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում -18-23 աստիճան ցուրտ: Լոռիում կլինի +5+10 աստիճան, երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի մինչեւ -15-20 աստիճան: Տավուշում սպասվում է +7+12 ջերմաստիճան տաքություն, գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում -10-15 աստիճան: Սյունիքում ցերեկը՝ +10+15, գիշերը՝ 7-12 աստիճան»,-տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին