▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի՞ն պետք է լինի Լուսինե Թովմասյանի ընտրյալը

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է «Վիցեմիսս Եվրոպա-2005»,  մոդել Լուսինե Թովմասյանը:

-Փոքրիկ Լուսինեի փոքրիկ «հանցանքները»:

-Շատ էին, որովհետև շատ աշխույժ երեխա եմ եղել: Երևի թե բոլոր չարաճճիություններս ու «հանցանքներս»  կապված են բակի հետ:

-Կարծում եք`  գեղեցիկը կփրկի՞ աշխարհը:

-Գեղեցիկը, խելքը և բարությունը համատեղ, կարծում եմ`  այո, բայց միայն գեղեցիկը` անհնար է:

-Եթե հանդիպեիք Աստծուն, կխնդրեիք…:

-Առողջություն իմ բոլոր մտերիմներին:

-Նախընտրում եք ապրել երազների   թե՞  իրական աշխարհում:

-Իհարկե,  իրական աշխարհում.  երազանքներով  կյանքը չես կարող ապրել, պետք է ռեալ մտածելակերպ ունենալ:  Երազների աշխարհում հայտնվում եմ միայն քնածս ժամանակ, երբ բացում եմ աչքերս արդեն ռեալ աշխարհում եմ:

-Ժպտերես Լուսինեն առավել հաճախ ինչից է տխրում:

-Երբ որ հիվանդանում է, երբ  ականտես է  լինում չար, վատ ու  անարդար երևույթների:

-Կա  ընտրության ընդամենը   մեկ հնարավորություն` կինը պետք է լինի կամ ինտելեկտուալ, կամ գեղեցիկՈ՞րը կնախընտրեիք:

- Եթե ունեմ ընտրության ընդամենը մեկ հնարավորություն չեմ ընտրի ոչ մեկը, ոչ` մյուսը: Չեմ կարող ընտրել միայն ինտելեկտը, պատկերացնել, որ այն կարող է լինել տգեղ, կամ միայն գեղեցկությունը` պատկերացնելով,  որ ինտելեկտը բացակայում  է:

 - Ձեր բնավորության ո՞ ր գծից կնախընտրեիք հրաժարվել:

-Բնավորությանս յուրաքանչյուր գիծը լրացնում է մեկը մյուսին: Հնարավոր է` փոքր ինչ  զգացմունքային եմ,  ինչի համար միշտ բողոքել եմ, բայց եթե այդ գծից հրաժարվեմ այնքան վատ բաներ կարող են լինել:

-Ենթադրենք` հաստատվել են աշխարհի վերջի մասին ասեկոսեները: Ի՞նչ կանեք նախավերջին օրը:

-Կուրախանամ իմ բոլոր մտերիմ ու հարազատ մարդկան հետ`  շեղվելով ամենօրյա աշխատանքային կյաքնից:

-Լուսինեն հավատում է, որ…:

-… որ ամեն ինչ շատ լավ է լինելու:

-Լուսինե Թովմասյանի տղամարդու իդեալը:

-Տղամարդկությունը, հումորի զգացողությունը, նախընտրելի կլինի  սպորտային կազմվածքը: Տղամարդը պետք է լինի  նաև բարի, խելացի  ու  զուսպ:

-Ի՞նչ   ասեկոսեներ        եք      լսել   Ձեր մասինորոնք  զայրացրել և զվարճացրել են Ձեզ:

-  Ասեկոսեներն այլևս  ոչ զայրացնում են, ոչ` բարկացնում: Դրանք արդեն շատ սովորական երևույթ են դարձել:

-Ինչ կցանկանայիք Ձմեռ պապիկից:

-Շատ-շատ բարություն ու ժպիտներ, քանի որ դա տեսնելով`  դու էլ ես  ժպտում դիմացինիդ, ու բարությամբ լցվում մյուսների նկատմամբ: Ինչպես նաև  մեծ  սեր ու լիքը տարբեր պայուսակներ:

Հեղինակ` Անի Բեքիրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին