▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Նշավան գյուղից էր

Նախօրեին ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված 18-ամյա Արթուր Պողոսյանը Արարատի մարզի Նշավան գյուղից էր, 7 ամսվա զինծառայող: Նյուզ․am-ի հետ զրույցում Արթուրի համադասարանցին պատմել է, որ Արթուրը տան ավագն էր, ունի իրենից փոքր եղբայր և քույր, հայրը ոստիկան է:
«Արթուրն էլ էր ցանկանում ոստիկանական ակադեմիա ընդունվել, բայց գործերը տալու համար զինծառայության գրքույկ էր պետք, ասում էր՝ գնամ, ծառայեմ, գամ, ընդունվեմ: Արթուրն այս տարի հունվարի 23-ին էր բանակ զորակոչվել, շատ գոհ էր ծառայությունից, իր մոտ ընկերոջ հետ էին զորակոչվել: Երեկ էլ հետը խոսել ենք, գրում էր, որ մի քանի օրից տեղափոխվելու է ընկերոջ մոտ, շատ ուրախ էր»,- պատմել է նա:

Ինժեներական աշխատանքներ կատարելիս զոհված մայոր Արման Բաբաջանյանն էլ Սիսիանից էր, 32 տարեկան, զինված ուժերում վաղուց էր ծառայում: Սիսիանի աքաղաքպետարանի աշխատակազմի քարտուղար Աննա Կարապետյանը Նյուզ.am-ին հայտնել է, որ Արման Բաբաջանյանը սպա էր՝ կոչումով մայոր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո զինված ուժերում էր ծառայում:

Նա նշել է, որ Արման Բաբաջանյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկուսը դպրոցական են, մեկը՝ մանկապարտեզ էր հաճախում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին