▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինքը ո՛չ դաշնակիցներ ունի, ո՛չ թիմակիցներ, բոլորիդ ծախելու է». Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

«Այս պահին կապիտուլյանտի ղեկավարծ թիմը փորձում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում ցանկանում են ավտորիտար ռեժիմ հաստատել: Հեղափոխությունից հետո կապիտուլյանտն ու իր որոշ տարբեր տրամաչափի մանկլավիկներ փորձում էին ներկայացնել, որ սա ժողովրդավարության հաղթանակ է»,- ԲԴԽ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

http://asekose.am/filemanager/uploads/2020/01/week-3/hayk_mamijanyan.jpg.jpg

«Սա մի բռնապետի, բռնատերի, տնազի իշխանություն է: Մենք եկել ենք առաջինը, որ ասենք նման գործընթացներ թույլ չենք տալու իրականացնեն: Երկրորդը՝ բոլոր այն մարդիկ, որոնք հիմա փորձում են մնալ կապիտուլյանտի կողքին թո՛ղ Երևանի օրինակը իրենց համար դաս լինի. ինքը ո՛չ դաշնակիցներ ունի, ո՛չ թիմակիցներ, բոլորիդ ծախելու է, որքան շուտ կանգնեք արժանապատիվ քաղաքացիների կողքին, այնքան լավ»,- նշեց պատգամավորը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին