▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան է եղել 14-ամյա աշակերտ. ողբերգություն Արմավիրում. armlur.am

 

Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իր կյանքին վերջ է տվել 14-ամյա Վարուժան Միրզախանյանը: Armlur.am-ի տեղեկություններով` տղան պարանով կախվել է իրենց տանը կից անասնագոմում: Armlur.am-ի հետ զրույցում Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնեց, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի: «Ասել է` առանց ինձ գնացե´ք. ես գործեր ունեմ: Այսպիսի դժբախտություն եղավ ոչ միայն նրա ընտանիքում, այլև ողջ գյուղում, դպրոցում: Բոլորիս թևաթափ արեց: Ոչ մեկս չենք կարողանում հասկանալ` ինչու պետք է նման բան աներ: Հետո երկու բառ էիր խոսում, աղջկա պես ամաչում կարմրում էր: Չէի ասի, որ բացարձակ գերազանց էր սովորում, բայց երբեք դասերին մատերի արանքով չէր նայում: Միշտ պարտաճանաչ մասնակցում էր: Երեկ էլ գրավոր էին գրել: Չենք պատկերացնում` ախր ինչո՞ւ պիտի այդպիսի բան աներ»,- հուզված ասաց մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով` թեև գյուղում կան տարբեր կրոնական կազմակերպություններ` «Եհավոյի վկաներ», «հիսունականներ», սակայն ինքնասպան եղած աշակերտի ընտանիքն էլ, Վարուժանն էլ առաքելական եկեղեցու հետևորդներ են, և տնօրենի համոզմամբ` նմանատիպ որևէ ազդեցություն տղային այդ քայլին դրդել չէր կարող: «Ընտանիքը սոցիալական նորմալ պայմաններում է ապրում: Տղայի հայրը հաճախ արտագնա աշխատանքների է գնում: Ոչ մի բանից իրենց երեխաներին չեն կտրել: Բոլոր խմբակներին Վարուժանը մասնակցել է, 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/311894/ 

Armlur.am-ը գրում է, որ երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում իր կյանքին վերջ է տվել 14-ամյա Վարուժան Միրզախանյանը.տղան պարանով կախվել է իրենց տանը կից անասնագոմում:

Կայքի հետ զրույցում Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արծրուն Խաչատրյանը հայտնեց, որ երեկ` ժամը 16:00-ին, 14-ամյա դպրոցականը պետք է գնար պարապմունքների, սակայն ընկերներին ասել է, թե ինքը չի գնում, անհետաձգելի գործեր ունի: «Ասել է` առանց ինձ գնացե´ք. ես գործեր ունեմ: Այսպիսի դժբախտություն եղավ ոչ միայն նրա ընտանիքում, այլև ողջ գյուղում, դպրոցում: Բոլորիս թևաթափ արեց: Ոչ մեկս չենք կարողանում հասկանալ` ինչու պետք է նման բան աներ: Հետո երկու բառ էիր խոսում, աղջկա պես ամաչում կարմրում էր: Չէի ասի, որ բացարձակ գերազանց էր սովորում, բայց երբեք դասերին մատերի արանքով չէր նայում: Միշտ պարտաճանաչ մասնակցում էր: Երեկ էլ գրավոր էին գրել: Չենք պատկերացնում` ախր ինչո՞ւ պիտի այդպիսի բան աներ»,- հուզված ասաց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով` թեև գյուղում կան տարբեր կրոնական կազմակերպություններ` «Եհավոյի վկաներ», «հիսունականներ», սակայն ինքնասպան եղած աշակերտի ընտանիքն էլ, Վարուժանն էլ առաքելական եկեղեցու հետևորդներ են, և տնօրենի համոզմամբ` նմանատիպ որևէ ազդեցություն տղային այդ քայլին դրդել չէր կարող: «Ընտանիքը սոցիալական նորմալ պայմաններում է ապրում: Տղայի հայրը հաճախ արտագնա աշխատանքների է գնում: Ոչ մի բանից իրենց երեխաներին չեն կտրել: Բոլոր խմբակներին Վարուժանը մասնակցել է..

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին