Փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Աշոտ անունով 52-ամյա տղամարդ: Նշենք, որ նա ապրում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առանձնատան այգու հարևանությամբ գտնվող տնակում: Armlur.am-ի տեղեկություններով` ինքնասպան եղածը Երվանդ Զախարյանի աշխատակիցներից էր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով: Տեղեկացնենք, որ դեպքի օրը կայացել է նախարար Երվանդ Զախարյանի դստեր նշանդրեքը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ տղամարդը նման քայլի է դիմել կայանալիք նշանդրեքի պատճառով, որոնք սակայն կարճ ժամանակ անց հերքվել են: Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ը տեղեկացավ, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/311237/
armlur.am-ը հայտնում է, որ փետրվարի 20-ին Բագրևանդ թաղամասի տներից մեկի այգում ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Աշոտ անունով 52-ամյա տղամարդ: Նշենք, որ նա ապրում էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առանձնատան այգու հարևանությամբ գտնվող տնակում:
Armlur.am-ի տեղեկություններով` ինքնասպան եղածը Երվանդ Զախարյանի աշխատակիցներից էր: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տղամարդն ինքնասպանություն է գործել ֆինանսական խնդիրների պատճառով: Տեղեկացնենք, որ դեպքի օրը կայացել է նախարար Երվանդ Զախարյանի դստեր նշանդրեքը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ տղամարդը նման քայլի է դիմել կայանալիք նշանդրեքի պատճառով, որոնք սակայն կարճ ժամանակ անց հերքվել են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: