▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռն ընկել է Բայկալը, զբոսաշրջիկներն էլ փախչել են

-Բայկալ լիճը հարբածների ծնկների՞ց է, թե՝ ոչ. պարզվել է՝ այո։ Դա պարզել են չորս զբոսաշրջիկներ, որոնք հազիվ են խուսափել վթարից Օլխոն կղզու մոտակայքում։

Նրանց թեթև շարժիչով ինքնաթիռն առանց թույլտվության թռիչք է կատարել և ընկել ուղիղ Բայկալ լիճը։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն՝ հղում կատարելով «Ռոսսիա 24»-ին։

Իսկ հետո անհաջողակ ճանապարհորդները նաև փորձել են փախչել բժիշկներից։ Երկուսին դա հաջողվել է, մյուս երկուսին տեղափոխել են հիվանդանոց։ Որքան էլ տարօրինակ է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին