▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ի ահաբեկիչները սպառնում են սպանել Պուտինին

«Իսլամական պետության» ահաբեկիչները Ռուսաստանին ուղղված 9 րոպե տևողությամբ տեսահոլովակ են ձայնագրել: Այս մասին հայտնում է   «ՌԻԱ Նովոստին»: YouTube-ում հրապարակված իրենց տեսահոլովակում ահաբեկիչները սպառնում են ռուսներին, կոչ են անում ջիհադ սկսել Ռուսաստանում: Ահաբեկիչները զգուշացրել են, որ ռուսներին սպանելու են իրենց իսկ տներում: 

Հատկանշական է այն փաստը, որ նրանք նաև սպառնում են սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս պահին անհնար է պարզել, թե ով է տեսահոլովակի հեղինակը, և ով է այն հրապարակել համացանցում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին