▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն ստանձնել է Կալիֆորնիայի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կալիֆորնիայի Սան Բերնարդինո բնակավայրում տեղի ունեցած զանգվածային սպանության պատասխանատվությունը։ Այդ մասին  հայտնում է Reuters գործակալությունը՝  հղում անելով ահաբեկիչների հայտարարությանը։

««Իսլամական պետության» երկու հետևորդներ մի քանի օր առաջ հարձակում են իրականացրել Կալիֆորնիայում Սան Բերնարդինոյի կենտրոնի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ  Կալիֆորնիայի Սան Բերնարդինո բնակավայրում հրաձգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ի գիշերը։ Հանցագործները ներխուժել էին սոցիալական ապահովության կենտրոնի դահլիճ ու կրակ բացել շենքում ներկաների վրա։ Զոհվել էր 14, վիրավորվել՝ 21  մարդ։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին