▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից

«Հրապարակ» օրաթերթը գրում է «Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետը ներկայացրեց ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ԱԱԾ-ում՝ Էդուարդ Մարտիրոսյան, ոստիկանությունում՝ Արման Սարգսյան։

Հիշեցնենք, որ նախ աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը մոտ 10 օր առաջ դիմում էր գրել, ապա նաեւ՝ Վալերի Օսիպյանը, որը նույն օրը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին